«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Կսկսվեն Սևան քաղաքի կիսակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները

Կսկսվեն Սևան քաղաքի կիսակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները
12.06.2012 | 05:34

Առաջիկա օրերին կսկսվեն Սևան քաղաքի կիսակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները, որոնք, ֆրանսահայ բարերարներ Սարգիս Պետոյանի և Ալեն Մանուկյանի մեկենասությամբ, սկսվել էին դեռևս 2006 թվականին:
Եկեղեցու շինարարությունը շարունակող կազմակերպությունը, որի անունը Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը չի նշել, պարտավորվել է այն ավարտել 500 օրում:
Նշենք, որ եկեղեցին, որի շինարարության պատվիրատուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանն է, հավակնություն ունի դառնալու Սևան քաղաքի ճարտարապետական դիմագծի մի մասն ու անփոխարինելի դեր կատարել նոր սերնդի հոգևոր դաստիարակության գործում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ